ՀՀ զին ված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

ՀՀ զին ված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել: Հայտարարությունը հրապարակել է ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը:

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զին վորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զին ծառայողի կրած զրկ անքները և հաղթահարած դժվ արությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զին ված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք այսօր Օնիկ Գասպարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից , այդ մասին հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետը: ՀՀ վարչապետը նաև միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս