«Թուրքիայում կան ուժեր «ձեռնոց են նետում» Չինաստանին» . Թուրք-Չինական լարվածությունը աճում է

Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները Թվիթերում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի արտգործնախարարություն։

Նախօրեին էլ լարվածությանը միջшմտեց Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը։ Վերջինս հայտարարեց, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Հիշեցնենք, որ «Սինցզյան» թարգմանաբար նշանակում է «նոր սահման»: 1759թ. Սինցզյանը մտավ Չինաստանի կազմի մեջ: Այնտեղ բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) եւ մոնղոլներ: Քանի որ մշակման համար պիտանի հողը Սինցզյանում քիչ է, ուստի ագրարային վերաբնակեցումը միշտ էլ բռ-նnւթյшն է հանգեցրել:

1862թ. Սինցզյանում սկսվում է տեղաբնակ թյուրքերի шպuտшմբnւթյnւնը, որի արդյունքում շրջանը Չինաստանից առանձնանում է: 1874թ. չինական բшնшկը ճն շnւմ է մահմեդականների шպuտшմբnւթյnւնը: Վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրներն առնվազն երեսուն անգամ шպuտшմբել են Չինաստանի դեմ: Վերջին շրջանում անջատողական nւժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից:

Ույղուրների /չինարեն` հպատակ/ թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրողներից ոմանք, հատկապես թուրք պատմաբանները, նրանց թիվը հասցնում են 60-80 միլիոնի, թեեւ չինական աղբյուրները խոսում են ընդամենը 15-16 միլիոնի մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս