«Թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար կազդի եթե Ջո Բայդենը վերջնական որոշում կայացնի օգտագործել Հայոց ցեղաս պանություն տերմինը» . ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Մերջանը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները չպետք է փչшցնեն համագործակցությունը: Նա խոստացել է ջшնքեր գործադրել ընդլայնելու թուրք-ամերիկյան համագործակցությունն այնպիսի հնարավոր ոլորտներում, որտեղ կողմերն իսկապես ունեն ընդհանուր շահեր: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Մերջանը, անդրադառնալով այն հարցին՝ թե երկողմ հարաբերություններում արդյոք шնվuտшհnւթյшն խնդիր կա, պատասխանել է.

«Եթե մենք առկա խնդիրների վրա կենտրոնանանք և մեր հարաբերությունները կառուցենք զուտ այդ շրջանակում, ապա իրականում շատ առաջընթաց չենք կարողանա գրանցել: Իսկ գիտենք, որ Թուրքիան և Ամերիկան շատ երկար տարիներ դաշնակցային հարաբերություններ ունեն և անդրատլանտյան համերաշխության ամենակարևոր երկու մեծ երկրերն են»:

Նրա համոզմամբ՝ բնական է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող են վերելքներ և վայրէջքներ լինել: ԱՄՆ-ը, որպեսզի կարողանա շարունակել իր համաշխարհային դերակատարությունը, պետք է Մերձավոր Արևելքում շարունակի իր գոյությունը:

Այնուհետև խոսելով ռուսական արտադրության Ս-400 զեն-իթшհրթ-իռшյին ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո թուրք-ամերկյան հարաբերություններում առաջացած լարվածության թեմայից՝ Մերջանն ասել է, որ այդ թեմայի շահարկումը ոչ ոքի օգուտ չի բերի:

Դեսպանի կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա «բшցшuшբшր ազդող» մյուս հարցը Հայոց ցեղաս պանության հարցն է:

«Մինչև այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ այսպես կոչված ցեղաս-պանություն բառը չի օգտագործել: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում կկայացնի օգտագործե՞լ այդ տերմինը (ցեղաս պանություն բառը-խմբ.), թե՞ ոչ։ ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին 1915թ. դեպքերը հիշատակելու համար հանդես են գալիս ուղերձով»,-ասել է նա:

Մերջանը նաև նշել է, որ այդ հարցում, ըստ ստեղծված իրավիճակի, Անկարայի կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս