«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զին վորական պանթեոն

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զին վորական պանթեոն .

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար իրենց կյանքը զո հած հայորդիների հիշատակին:

Շարժման ներկայացուցիչները նշել էին, որ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ցանկանում են լինել այն կանանց, մայրերի և աղջիկների կողքին, որոնք Արցախյան վերջին պատ երազմի հետևանքով կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին ու եղբայրներին:

«Մարտի 8-ը պետք է, որ տոն լիներ, բայց տոնի մասին խոսելու ոչ բարոյական, ոչ հոգեկան մթնոլորտ չկա: Այսօր մեր հպարտությունն ու արժանապատվությունը վերագտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զին վորական պանթեոն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս