Թուրքիան արգելափակեց Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

Գերմանական լրատվամիջոցները հղում կատարելով ՆԱՏՕ-ի իրենց աղբյուրներին հաստատել են, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցություններ սկսելու գործընթացը։ Այդպիսով ՆԱՏՕ-ի ղեկավար մարմինը՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը չի կարող որոշում ընդունել անդամակցության գործընթացի պլանավորած բանակցությունները սկսելու համար։

Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները այդ երկրների դեսպանների կողմից Բրյուսելում պաշտոնապես ներկայացնելուց ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողնանը կրկին անդրադառնալով Անկարայի դիրքորոշմանը ասել է․

«Մենք խնդրել էինք 30 шհшբեկիչների արտшհшնձնում, բայց նրանք մերժեցին։ Դուք մեզ шհшբեկիչներին չեք հանձնում, բայց մեզ խնդրում եք թույլ տալ անդամակցեք ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն шնվտшնգшյին կառույց է, ուստի մենք չենք կարող «այո» ասել այդ կազմակերպությանը шնվտшնգnւթյnւնից զրկելու հարցին»։

Այս մասին Էրդողանը ասել էր իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ կայացած հանդիպման ժամանակ։

Թուրքիան պնդում է, որ Շվեդիայում և Ֆինլանդիայում ապաստանած քրդական կազմակերպությունների անդամները шհшբեկիչներ են և պահանջում է նրանց արտшհшնձնումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս