Հաղթանաաաակ . Մեր Հսկա Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ . (տեսանյութ)

Մ23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5-4 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Ջունեյթ Բուդակի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հայ ըմբիշը որակավորման փուլում նախ 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում 11-2 հաշվով առավելության հասել ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ:

Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Թևանյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի հետ։

Հսկա Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս