Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը մեկնել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգ, որտեղ խոսել է նաև ղարաբաղյան հարցից և մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ստորագրված այսպես կոչված հրչակագիրը, որը նախատեսում է նաև ռшզմшկшն փոխօգնություն և համագործակցություն
«Եթե Թուրքիան իր սահմաններից դուրս չձևավորի ամուր անվտшնգության գոտի, ապա մեր երկրին հանգիտս չեն թողնի, մեզ չեն թողնի զարգանալ: Վերջերս էլ այցելեցի Շուշի և կիսեցի Ադրբեջանի ժողովրդի ուրախությունը: Այժմ նույն վճռականությունն ենք դրսևորելու նաև այլ հարցերում»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, օրերս Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին»:
Այն ստորագրելուց հետո Էրդողանը հայտնել էր, որ ամենասեղմ ժամկետներում Շուշիում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։