Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այսպես կոչված «Շուշիի դեկլարացիայի» շրջանակներում Ադրբեջանի տարածքում կարող է ստեղծվել Թուրքիայի ռшզմшբшզш։
«Հարցի զարգացումը հնարավոր է։ Այս հարցը կարող է իր զարգացումը ստանալ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ժամանակ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Կովկասի տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Անդրադառնալով Կովկասում «վեցակողմ հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը` Էրդողանը նշել է, որ Թբիլիսին և Երևանը դեռ դրական ազդանշան չեն տվել այս հարցում, մինչդեռ Ռուսաստանը կողմ է նման կառույց ստեղծելուն:
«Եթե Հայաստանն ու Վրաստանը միանան նախաձեռնությանը, ապա կայունությունը շատ արագ կգա տարածաշրջան: Թուրքիա կատարած այցի ժամանակ ես Վրաստանի վարչապետին բացատրեցի այս հարցը: Անկարան այս հարթակը կարևոր քայլ է համարում դեպի տարածաշրջանային խաղաղություն», — ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։