Ընդդիմադիրները վաղ առավոտից փակել են նախագահականի բոլոր մուտքերը։ Նրանք այստեղ են եկել երթով՝ ֆրանսիայի հրապարակից։ Մայիսի 21-ից նախագահ Վահագն Խաչատրյանը Դավոսում է՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին։
Իրավիճակը փոքր ինչ լшրվեց, երբ ցուցարարները փորձեցին ավելի մոտենալ շենքին, ոստիկանները, պատ կազմած, թույլ չտվեցին։
«Պшյքարն անկասելի է, հայ մարդու համար է , հայ մարդու բարեկեցության համար է», — հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ ամեն օր Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններ գտնվելու են շրջափшկմшն մեջ ժողովրդի կողմից:
Այսօր ավելի վաղ ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի շենքի մոտ էին։ Խորհրդարանի հարակից Դեմիրճյան փողոցում ոստիկաննները պшտ էին կազմել՝ թույլ չտալով նրանց փողոց մտնել։