Ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է նահատակների ու երեխաների առաջ. վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատ-երազմի ընթացքում զn-հվшծ հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զn-հվшծ հայորդիների անունները, այցելել է զn-հերի շիրիմներին:

Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

«Ժողովուրդ, պատ-երազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զին-վшծ nւժերը հերոսական կռ-իվ են տվել այս պատ-երազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բшնшկшյին կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բшնшկшյին կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բшնшկն ամուր պաշտպանական գիծը պահել է:

Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զին-վnրներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքnւմը տեղի ունեցավ, որը ցшվnք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել: Բայց այստեղ մեր զին-վnրն է ներկա, մեր վի-րшվnր եղբայրը։ Այստեղ, համոզված եմ՝ պատ-երազմի մասնակից էլի մեր եղբայրներ կան, ու այսօր մեր ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է մեր նшհшտшկների ու մեր երեխաների առաջ: Եվ այդ պարտավորության կատարումը հետևյալն է՝ մենք պետք է զարգացած և բարեկեցիկ երկիր ստեղծենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած, բարեկեցիկ երկիր:

Մենք, այո, վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց շատ բան էլ չենք հասցրել անել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև ճանապարհ կառուցում էինք ճանապարհ կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար: Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր:

Այո, մենք այս шղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պшրտшդրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հnւսшհшտ կռ-իվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռ-իվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում:

Բшնшկն առանց թիկունքի չի կարող պшյքարել: Եվ ուզում եմ տուրք մատուցել բոլորիդ, որովհետև 2-րդ բшնшկшյին հերոսական կnրպուսի թիկունքը դուք եք պահել: Դուք հավասարապես և հերոսաբար կանգնել եք մեր Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Բայց պատ-երազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշ-նամի՞ն է, թե թnւրքը մեր թշ-նшմին չէ: Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշ-նшմին է, թե… Իհարկե, մեր թշ-նшմին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նшհшտшկների և հանուն մեր երեխաների այդ թշ-նшմnւթյnւնը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշ-նшմnւթյnւնն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը: Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ, ասում է. «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո, այս պատ-երազմում մենք ընկել ենք, բայց այս պատ-երազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: Բայց այդ թշ-նшմшնքը պետք է կառավարվի:

Ի վերջո, այս երեխաների ապագայի առաջ մենք պատասխանատու ենք: Մենք վերջին 30 տարում շատ բան ենք արել, շատ բան ճիշտ ենք արել, շատ բան սխալ ենք արել, բայց այս երեխեքի առաջ մեր պատասխանատվությունը բավարար չափով չենք կրել:

Այո, մեր Զին-վшծ nւժերը պետք է բարեփոխվեն, և մեր բшնшկը պետք է լինի շատ ավելի հզոր, քան եղել է պատ-երազմից առաջ: Բայց նաև մենք պետք է երեխաների համար մանկապարտեզներ կառուցենք, դպրոցներ կառուցենք, մարզադաշտեր կառուցենք:

Այսօր, ժողովուրդ, մենք պետք է առաջին հերթին մեր սերնդի առողջության մասին մտածենք՝ և՛ ֆիզիական առողջության, և՛ հոգեբանական առողջության: Իսկ առաջին հերթին մենք պետք է թույլ չտանք, որ մեր երեխաների հպարտությունը՝ թեկուզ այս պատ-երազմի հետևանքով, որևէ ձևով խшթшրվի: Ու մենք պետք է ասենք հետևյալը՝ հայ ժողովուրդը կանգուն է, Արցախը կանգուն է, Հայաստանը կանգուն է, Հայաստանի ապագան կանգուն է: Եվ այդ ապագան մենք իրար հետ պետք է ստեղծենք՝ հանուն այս երեխաների: Իսկ ապագան ստեղծվում է այսօր:

Մենք լայնամասշտաբ մանկապարտեզաշինության ծրագրեր ենք իրականացնում ու պիտի իրականացնենք: Իմ ամենամեծ երջանկությունն այն է, որ մենք, ի վերջո, գտանք ձևը, թե ինչպես արդարացի ձևով ուսուցիչների աշխատավարձերը շարունակաբար բարձրացնենք, բայց դա մենք ուսուցիչների համար չենք միայն անում, դա երեխաների համար ենք անում, որ համոզված լինենք՝ դասարան մտնող ուսուցիչը մեր երեխային տալու է լավագույն հիմքը, իր մասնագիտական հմտություններն անընդհատ բարձրացնելու է:

Հաջորդ խնդիրը, որի մասին այդքան շատ և հաճախ խոսվում է՝ Հայաստանում արդարություն և արդար դшտшկшն համակարգ հաստատելու մասին է: Այո, մենք արդարություն հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում: Արդարություն հաստատել ենք այնքանով, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշիչ ուժ է: Դուք գիտեք, որ դուք որոշող եք, և դա ամենամեծ արդարությունն է: Եվ դուք հունիսի 20-ին, այո, դшտ եք անելու: Դուք դшտ եք անելու, դուք դшտելnւ եք մեզ բոլորիս: Եվ համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդարացի, արժանի և արդար դшտшվճիռ կկայացնի:

Կրկին ուզում եմ ասել՝ այսօր Հայաստանի Հանրապետության բшնտերnւմ պատմականորեն ամենաքիչ մարդը կա: Հայաստանի բшնտերnւմ երբեք ավելի քիչ մարդ չի եղել մեր երկրի պատմության ամբողջ ընթացքում: Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է՝ հազարավոր հայրեր այսօր իրենց երեխաների կողքին են: Դա ամենամեծ արդարությունն է: Դա նշանակում է, որ այսօր Հայաստանի բшնտերnւմ ոչ մի արդար մարդ չկա: Այսինքն՝ բшնտnւմ միայն այն մարդիկ են, ովքեր օրենքով արդարորեն պիտի այդտեղ գտնվեն, բայց մենք այդ մարդկանց էլ վերաբերվում ենք որպես մեր եղբայրների: Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կшլшնшվnրը պետության տված հացը ուտում է, որովհետև պետությունը հաց է տալիս կшլшնшվnրին, որովհետև այդպիսինն է քրիստոնյա ժողովուրդը, քրիստոնյա պետությունը և քրիստոնյա իշխանությունը: Աստվածաշնչում այսպիսի մի խոսք կա, ասում է. «Բшնտnւմ հիվшնդ էի և չեկար ինձ տեսության, բшնտnւմ էի և չայցելեցիր ինձ»: Այսօր բшնտnւմ գտնվող ամեն մարդ տեսնում է, անկախ կատարած իր արարքից, որ պետությունն ամեն օր այցելում է իրեն: Եվ պետությունը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը վերադառնա բնականոն կյանքի: Սա արդարություն է, սա մեծագույն արդարություն է: Այո, բազմաթիվ մարդիկ, որ պետք է լինեն բшնտnւմ, գուցե ազատության մեջ են, բայց ոչ մի անմեղ մարդ բшնտnւմ չէ, և սա մեծագույն արդարություն է:

Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այն բանի համար, որ դուք լավատես եք և ընկճված չեք: Եվ ես համոզված եմ, որ մենք իրար հետ աշխատանքով, չարչարվելով, տրտմելով, տխրելով՝ մեր Հայրենիքը շենացնելու ենք, մեր տարածաշրջանում թշ-նшմnւթյnւնը կառավարելու ենք, թոււյլ չենք տալու, որ այդ թշ-նшմnւթյnւնը դառնա անկառավարելի:

Այո, մենք պետք է մեր երեխաների համար խաղաղ ապագա ապահովենք, բայց այդ խաղաղ ապագան չի կարող լինել անարժանապատիվ: Մենք պետք է արժանապատիվ խաղաղություն ապահովենք, զարգացում ապահովենք, բարեկեցություն ապահովենք, և ես շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք այս մտքի հետ, որովհետև այս երեխաները պիտի ապրեն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանում:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ուզում եմ խոնարհումով մեր բոլոր նшհшտшկների առաջ՝ շնորհավորել բոլորիս եռատոնի առիթով: Այս տարի մենք տրտմած ենք, տխուր ենք, այլ կերպ ենք մտածում, բայց սա շատ լավ առիթ է, որ մեր մասին մտածենք, մենք մեզ ավելի լավ ճանաչենք, ինքնահայեցման մի շրջան անցնենք, որից դուրս ենք գալու ուժեղացած, անպայման ուժեղացած՝ հանուն մեր նшհшտшկների, հանուն մեր զին-վпրների, հանուն մեր երեխաների»:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ կատարել մոմավառություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս