Լուծումն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումն է . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նախօրեին ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու արցախյան հիմնախնդիրն ու վերջին պատ երազմից հետո ստեղծված իրավիճակը։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ տարածաշրջանում nւժերի վերադասավորման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված միջազգային կառույցը հետաքրքրված է պաշտպանել իր օրակարգը։

Ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երեւանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ պատրաստ են քննարկել իրենց անելիքները նպաստելու հшկամարտության կարգավորմանը, որը գտնվում է ԵԱՀԿ տարածքում։

«Տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Աներկբայորեն տարածաշրջանային իրավիճակը Արցախի հարցի շուրջ փոխվել է նոյեմբերի 10-ի հրшդшդшրից հետո։ Մենք ողջունում ենք հրшդшդшրը։ Դրա իրականացումը հիմք կհանդիսանա առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում»,- ասել է նա՝ շեշտելով, որ կան դեռեւս մի քանի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանով անցնող կոմունիկացիոն, տրասնպորտային եւ գազաէներգետիկ ոլորտում ԵԱՀԿ-ի շահերի պաշտպանությանը։ Նկատենք, որ պատ երազմից հետո գլխավոր դերակատարներ հանդես են գալիս Թուրքիան եւ Ռուսաստանը, հետեւաբար Արեւմուտքը քայլեր է ձեռնարկում վերականգնելու իր մասնակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս