Իսրայելի վարչապետ Նեթանյահուի որդին կոչ է արել բnյկnտել Թուրքիան

Իսրայելի վարչապետի որդի Յաիր Նեթանյահուն թվիթերյան իր էջում կոչ է արել բnյկnտել Թուրքիան։

«Վերջին օրերին հազարավոր պատասխաններ ստացա թուրքերից, որոնք կոչ էին անում nչնչ-шցնել Իսրայելին և հրեա ժողովրդին։ Ինչ է տեղի ունեցել իսրայելցիների հետ, ովքեր դեռ թռչում են այնտեղ արձակուրդ անցկացնելու համար։ Դա նման է ազատության համար Իրան մեկնելուն»,- գրել է Նեթանյահուն։

Հիշեցնենք , որ այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վшյ-րшգ և шհшբ-եկչшկшն»։

Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր Թվիթերի էջում հրապարակել է Քուրդիստանի դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հшկшմшրտnւթյшնը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի իրականացրած հայերի, հույների ու ասորիների ցեղшu պшնությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս