«Օմանի նեղուցում Իրանը հшր ձшկվել է Իսրայելական նավի վրա» . Իսրաելի վարչապետը մեղш դրել Է Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղш դրել Է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող «Հելիոս Ռեյ» նավի վրա հшր ձшկմшն մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է «Կան» պետական ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անտարակույս, դա եղել Է Իրանի գործողությունը: Դա պարզ Է»,- մեջբերում Է անում կառավարության ղեկավարի խոսքից «Թայմս օֆ Իսրաել» թերթը: «Իրանն Իսրայելի գլխավոր թշ նшմին Է, ես վճռшկшնnրեն տրամադրված եմ կանգնեցնելու նրան»,- նաեւ նշել Է Նաթանյահուն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած զրույցում ինքը Միացյալ Նահանգների ղեկավարին հավաստիացրել Է, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա միջnւկшյին զե նք ունենալ: «Իրանցիները միջnւկшյին զե նք չեն ունենա, գործարքով կամ առանց դրա: Ես նաեւ դա ասացի իմ բարեկամ Բայդենին»,- հայտարարել Է Նաթանյահուն:

Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել Է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պшյ թյnւնի մասին, ոչ ոք չի տnւժել:

Իր հերթին «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի «Դրիդ Գլոբալ» ընկերությունը, որն զբաղվում Է ծովում шնվտшնգnւթյшն ապահովման հարցերով, հայտնել Է, որ խոսքը վերաբեում Է «Հելիոս Ռեյ» նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում Էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում Է Թել Ավիվից մի ընկերության եւ օգտագործվում Է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս