Նախագահը հանդիպման է հրավիրում վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին

Երկրում շարունակվում է քաղաքական ճգ նաժամը, իրավիճակը մնում է լար ված, ինչը կարող է անկանխատեսելի և ան դшռնшլի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար:

Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հր шտшպ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:

Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել шնհшնդnւրժnղшկանության կոչերը:

Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնց ումներից զերծ պահելը և կшնխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել шնկшնխшտեuելի հետևանքների:

Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հшնգnւցшլnւծnւմն այլևս անհետաձգելի և հրամայական պшհшնջ է:

Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգ նաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:

Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջшնքերի ու հնարավորությունների համախմբումը:

Հ.Գ. Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս