Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքար . «Հայկական և Հունական լոբբին ճնշում է, որպեսզի ԱՄՆ-ն Ֆ-16 կոր ծանիչներ չվաճառի Թուրքիային»

Թուրքիայի պաշտպանության նախարար, բшնшկի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ֆ-16 կnր-ծшնիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռшզմшկшն կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։ Փոխանցում է «Էրմենիհ աբեր»-ը:

«Այժմ գործընթացը Կոնգրեսի տիրույթում է»,- պարզաբանել է նախարարը։

Քննարկումների արդյունքները ամերիկյան կողմը կամփոփի և կներկայացնի Միացյալ Նահանգների Կոնգրեսին, քանի որ գործարքի իրականացման համար անհրաժեշտ է վերջինիս հավանությունը։ Անկարան էլ ուշի ուշով հետևելու է գործընթացի հետագա հունին։

Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր Ֆ-16 կոր-ծшնիչների նորագույն տարբերակից՝ Block 70-ից, և արդիականացնել իր օդուժը։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ նախատեսվում է Ֆ-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել Ֆ-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական և հունական լոբբին ճնշում են բանեցնում գործըթնացի վրա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ու վաճառքը չկատարվի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս