Լուկաշենկոն երեխաներին ցույց է տվել, թե ինչպես պետք է հյութ բացել . «Մի քանի անգամ խփում ես…» . (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասօր հանդիպել է պիոներ ակտիվիստների հետ։ Երկրի ղեկավարը միջոցառման երիտասարդ մասնակիցներին սովորեցրել է թե ինչպես ճիշտ բացել հյութը, քանի որ նույնիսկ չափահաս հյուրերը բավականաչափ ուժ չեն ունեցել ապակե շշերի հետ վարվելու համար։

Նշվում է, որ Անկախության պալատում անցկացված միջոցառմանը մեծ թվով երեխաներ են մասնակցել։ Յուրաքանչյուր երեխայի առջև եղել է մեկ տարա հյութ, բայց պարզվել է , որ ոչ բոլորն են կարողանում այն ​​բացել։ Լուկաշենկոն որոշել է վարպետության դաս տալ:

«Սխալ ես հյութը բացում բեր այստեղ։ Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է այն հեշտությամբ բացել… Պետք է թափահարել, շրջել… Մի քանի անգամ խփում ես հետևին , հետո հեշտությամբ բացվում է»,- ասել է Լուկաշենկոն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս