Ամերիկայի Միացյալ Նահանգները այս շաբաթավա վերջին կփորձի պարզապանել, թե ինչու է Էրդողանը նման հայտարարություն արել դեմ արտահայտվելով Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին։
«Այո, մենք աշխատում ենք Թուրքիայի դիրքորոշումը ճշտելու ուղղությամբ և պահանջել ենք պարզաբանում»,- ասել է Ջեն Փսակին։
«Կարծում եմ, որ կասկած չկա, և դուք դա տեսաք ՆԱՏՕ-ի մի շարք առաջնորդների հրապարակային հայտարարություններից, որ լայն աջակցություն կա Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցում»,- ավելացրել է Փսակին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ, այս շաբաթավերջին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել էր, որ իր երկիրը լինելով ՆԱՏՕ-ի անդամ է, չի կարող դրական գնահատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու ծրագրերը։