Ի՞նչ տեղի կունենա Իրանի հետ, եթե ենթադրենք Թուրքիան գրավի Հայաստանը . Հայաստանն Իրանի դարպասն է

Այս քարտեզն այն մասին է, թե ինչ տեղի կունենա Իրանի հետ, եթե Թուրքիան մի օր կարողանա գրավել Հայաստանը։ Ինչպես գիտենք Ադրբեջանը, Թուրքմենիան, Աֆղանստանը և Պակիստանը Թուրքիայի դաշնակիցներն են։ Հաշվի առնելով սա, պարզ է դառնում, որ եթե հանկարծ Թուրքիան գրավի Հայաստանը, ապա նա շատ արագ իր ազդեցության տակ կառնի ամբողջ Կովկասը և Միջին Ասիան։

Օգտագործելով Աֆղանստան֊Իրան և Աֆղանստան֊Պակիստան տարածքային վեճերը, Թուրքիան ծովով և ցամաքով կշրջափակի Իրանը հյուսիսից(Ադրբեջան+Կասպից ծով+Թուրքմենիա), արևելքից(Աֆղանստան+Պակիստան), հարավ֊արևելքից(Պակիստան+Օմանի ծոց) և հյուսիս֊արևմուտքից(Թուրքիա+Իրաք)։

Իրանն արտաքին աշխարհին կապող 2 ճանապարհ կա, որոնք չեն անցնում Թուրքիայի ու նրա դաշնակիցների տարածքով։ Այդ ճանապարհները նշված են դեղինով։ Հետևաբար, բավական է Հայաստանը գրավվի Թուրքիայի կողմից և ամբողջ Իրանը կհայտնվի թուրքական օղակի մեջ։ Արաբական աշխարհը, Հունաստանը և Հնդկաստանը նույնպես կհայտնվեն լուրջ uպшռնшլիքի առաջ։ Հետևաբար, որևէ մեկը թող չկարծի, թե Ռուսաստանի հեռանալուց հետո, Թուրքիան կարող է Հայաստանի վրա հшրձшկվել ու գրավել։

Հրեաներն իհարկե շատ կուզենան որ դա տեղի ունենա, քանի որ իրենց nխերիմ թշ-նшմի Իրանը վերջապես կդադարի իրանց համար uպшռնшլիք լինել։ Սակայն Իսրայելի ու Թուրքիայի թշ-նшմի արաբական երկրները, Հունաստանն ու Իրանը, շատ լավ հասկանում են Հայաստանի դերի կարևորությունն իրենց անվ-տшնգnւթյшն հարցում։

Մենք հաստատ մենակ չենք մնա մեր երկրից Ռուսաստանի հեռանալուց հետո Հաստատ առանց դաշնակիցների չենք մնա, հաստատ Թուրքիայի տիրապետության տակ չենք հայտնվի։ Մնում է համատեղենք մեր ուժերը, և շարժվենք առաջ մեր ազգային շահերը պաշտպանելով։

Մխիթար Հարությունյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս