Թուրքական ազգայնական «Հայրենիք» կուսակցությունը, երկրի խոշոր քաղաքներում լայնածավալ արշավ է սկսել, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերելու պահանջով:
Ավելի վաղ կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը հայտարարել էր, որ իրենք մտադիր են Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից, առաջին հերթին երկրի տնտեսական ապագայի համար.
«Թուրք ժողովուրդը ոտքի է կանգնում ՆԱՏՕ-ի դեմ. Կարճ ժամանակում մեր կոչերը քամու պես ցրվեցին ավելի քան 100 գավառներում և շրջաններում, հավաքեցին հազարավոր ստորագրություններ և արժանացան մեր քաղաքացիների աջակցությունը»,- նշել են կուսակցությունում:
Այս արշավը լայն արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում և առաջացրել բուռն քննարկումներ սոցցանցերում: