«Ինտերը» բանակցություններ է վարել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ 33-ամյա կիսապաշտպանը նախնական համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխվելու համար, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
33-ամյա հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս հունիսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինտերը Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ 3,5 մլն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ և միջնորդավճարներ՝ 2 մլն գործակալների համար։ Եթե «Ռոման» չբարելավի իր առաջարկը, ապա ֆուտբոլիստը կգնա «Ինտեր»:
Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք , որ Իտալական «Ինտեր» այս տարի զբաղեցրել է Ա սերիայում երկրորդ տեղը և առաջատար «Միլան»-ին զիջում էր 2 միավորով : «Ինտեր»-ը բականաբար նվաճել է նաև Չեմպիոննեի Լիգաի ուղեգիր: