ՆԱՏՕ-ում անկնկալի են եկել Էրդողանից . Շվեդիան և Ֆինլանդիան արձագանքել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Էրդողանի դեմ լինելու հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն անակնկալ է եղել Շվեդիայի ու Ֆինլանդիայի համար։ Այնուամենայնիվ, երկրները համոզված են, որ բոլոր հարցերը Թուրքիայի հետ շատ արագ կլուծեն։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ասել է, որ վերջերս է մի քանի անգամ տեսել իր թուրք գործընկերոջը Չավուշօղլուին:

«Մենք լավ և կառուցողական խոսակցություն ենք ունեցել , և նրանք մեզ նման բան չեն ասել։ Ոչ ՆԱՏՕ-ի դեսպանները, ոչ էլ 30 երկրներից որևէ մեկը մինչև հիա նման բան չեն ներկայացրել: Հուսով եմ, որ մենք կարող ենք քննարկել ամեն ինչ, և երբ դիմենք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա դրական մեսիջներ կստանանք բոլոր երկրներից»,- ասել է Լինդեն։

Միաժամանակ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն նշել է, որ իր թուրք գործընկերը դրական է արձագանքել սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։


«Այս գործընթացում մեզ համբերություն է պետք։ Այս բաները միշտ կապված են քաղաքականության հետ։ Խնդիրների մեծ մասը միշտ էլ հնարավոր է լուծել»,- ավելացրել է Հաավիստոն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս