Բայդեն . «Ովքեր , որ մտածում են Շվեդիան և Ֆինլանդիան վտ шնգ են ներկայացնում , ես ուղիղ կասեմ…

Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Երեկ Բայդենն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական шնվտшնգnւթյшն մեջ, և մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։

«Ես ուղիղ կասեմ՝ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտ-шնգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը шգրեuիшյից պաշտպանվելն է», — ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նշենք , որ արդեն երկու օր ինչ Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները գտնվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով մայրաքաղաք Վաշինգտոնում:

Այս շաբաթ սկանդինավյան երկու երկրները պաշտոնական դիմումներ են ներկայացրել դաշինքին, ինչից հետո նոր անդամներ ընդունելու որոշումը պետք է վավերացվի ՆԱՏՕ-ում ընդգրկված երկրների խորհրդարանների կողմից։ Առայժմ դրան դեմ է արտահայտվել միայն Թուրքիան և որոշակի պայմաններ առաջ քաշել։ Սակայն արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հայտը շուտով կհաստատվի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս