Իրանի հայտարարությունը Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու վերաբերյալ

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության որևէ զարգացում չի նկատվում: Սաիդ Խաթիբզադեն հերքել է Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքերի տրամադրման մասին Վաշինգտոնի հայտարարությունները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվ-տանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, թե Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար:

«Մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ անօդաչու սարքեր, որոնք կարող են զ-ենք կրել, արագացված հիմունքներով։ Մեր տեղեկությունը նաև վկայում է այն մասին, որ Իրանը նախատեսում է վարժեցնել ռուսական ուժերին այդ անօդաչու սարքերի օգտագործման հարցում։ Վերապատրաստման առաջին փուլերը պետք է սկսվեն հուլիսի սկզբին», – ասել է Սալիվանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս