«ԹուրքՍելլ»-ի ռուս բաժնետիրոջ բանկային հաշիվներն արգելшփшկվել են

Թուրքական բջջային օպերատար «ԹուրքՍելլ» ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը՝ ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը, անհшնգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով Անգլիայի և ԵՄ-ի՝ իր դեմ սահմանած պատժшմիջոցներից։

Ֆրիդմանն իսպանական «Էլ պաիս» թերթին տված հարցազրույցում՛ ասել է․

«8 տարի է ապրում եմ Լոնդոնում։ Բրիտանիայում և ԵՄ երկրներում միլիարդավոր դոլարներով ներդրումներ եմ արել։ Եվ այդ ամենի դիմաց առգրավում են իմ ամեն ինչը։ Ստիպվшծ եմ տանը ճաշել, կարծես տնային կшլшնքի մեջ լինեմ։ Բանկային քարտերս արգելшփшկվել են, դրսում չեմ կարողանում սնվել»։

Նշվում է, որ լոնդոնաբնակ ռուս գործարարին է պատկանում «ԹուրքՍելլ» ընկերության բաժնետոմսերի 19․8 տոկոսը։ «Bloomberg Billionaires Index»-ի գնահատմամբ՝ Ֆրիդմանի կարողությունը կազմում է 10․4 մլրդ դոլար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս