Լուգանսկում մարտերի ժամանակ զn հվել է ռուս գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը

Կիրակի օրը ուկրաինական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են ռուսական բшնшկի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովի մшհվшն մասին Լուգանսկի շրջանի Պոպասնայի մոտ տեղի ունեցած մшրտերի ժամանակ։

Կուտուզովի մшհվшն մասին հայտնում են ինչպես ուկրաինական լրատվական գործակալություններ ը, այնպես էլ ռուսական մի քանի կայքեր և Տելեգրամյան ալիքներ, ինչպես նաև Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության թղթակից Ալեքսանդր Սլադկովը։

Որպես հրապարակման հաստատումներից մեկը՝ նրանք մեջբերում են ռուս պատգամավոր Դմիտրի Սաբլինի գրառումը, ով գրել է. «Դժվար է կորցնել ընկերոջը… Հավերժ հիշատակ…»։

«Ռшզմшկшն տեղեկատու» տելեգրամ ալիքը գրում է, որ գեներալ-մայոր Կուտուզովը մшհшցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պոպասնյանսկի շրջանի Նիկոլաևկա գյուղի մոտ մшրտшկшն ​​առաջադրանք կատարելիս։

Տարածքը, որտեղ, ըստ տեղեկությունների, մшհшցել է գեներալ-մայոր Կուտուզովը, այժմ վերահսկվում է ռուսական և Լուգանսկի ուժերի կողմից:

Ըստ մի շարք տեղեկությունների գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը դարձել է ՌԴ ԶՈւ չորրորդ գեներալը, ով մшհшցել է Ուկրաինայում մшրտшկшն գործողությունների ժամանակ։ Այս թեմայով տեղեկատվությունը պաշտոնական հաստատում չի ստացել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նաև չի հաստատել Կուտուզովի մшհվшն մասին տեղեկությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս