Եվրպայում ապշած են. Աբրամովիչը կարողացավ փախցնել իր 1 միլիարդ 200 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը . Պարզվել է թե որտեղ է հիմա այն թաքնվում . (տեսանյութ լուսանկարներ)

«Ռnյթերu»-ը հայտնում է , որ հայտնաբերել է երկու զբոսանավ, որոնք պատկանում են աշխարհի միլիարդատերերի հեղինակավոր ամսագրի ՝ «Ֆորբս»-ի ցուցակում գտնվող ռուս գործարար Ռոման Աբրամովիչին:

Ըստ «Ռոյթերս»-ի նավերը գտնվում են Թուրքիայի տարածքային ջրերում։ Այս փաստը նաև հաստատել են Թուրքիայում:

«Eclipse» անունով աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկը՝ 162,5 մետր երկարությամբ, երեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, խարսխվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մարմարիս հանգստավայրում։ Բերմուդյան կղզիների դրոշով նավը շրջել է հունական կղզիներով՝ չմտնելով Հունական ջրերի տարածք։ Զբոսանավն ունի երկու ուղղաթիռ, ինը տախտակամած, երկու լողավազան, համերգասրահ, երեք ճաշասենյակ, կինոթատրոն , գինու մառան , սրճարաններ , բար , մարզասրահ , հյուրասենյակներ , խաղասրահ , այգի և այլն։ Նավը հագեցած է հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգով։ Այն համալրված է նաև ևս չորս նավակներով և 12 տեղանոց սուզանավով։ Զբոսանավի արժեքը հասնում է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Հայտնի է դարձել , որ դրանից մեկ օր առաջ Ռոման Աբրամովիչին պատկանող մեկ այլ սուպերզբոսանավ՝ «Solaris»-ը արդեն ժամանել է Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերի մոտ , նույնպես խուսափելով ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանած ԵՄ երկրների ջրերից։ Զբոսանավը ունի 145 մետր երկարություն և ունի ութ տախտակամած՝ վերելակներ , 48 խցիկ, ուղղաթիռների հարթակ և ուղղաթիռների համար նախատեսված անգար, մարզասրահ, ջակուզի լողավազան, համերգասրահ, կինոթատրոն , վիսկի բար , սրճարան , խաղասրահ և այլն։ Զբոսանավը կառուցվել է Աբրամովիչի պատվերով 2021 թվականին։ «Solaris»-ի արժեքը հասնում է 600 մլն ԱՄՆ դոլարի։

Չնայած Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության քննադատությանը, Թուրքիան սկզբունքորեն հրաժարվեց պատժամիջոցներ կիրառել: Այս առումով ռուս օլիգարխները երկիրը դիտարկում են ներդրումների և բիզնեսի, ինչպես նաև իրենց ունեցվածքի պահպանման համար լավագույն վայր։

Այսօր հայտնի էր դարձել , որ Ուկրաինացի մի խումբ ակտիվիստներ հավաքվել են , Բոդրումում հանգրվանած զբոսանավի մոտ և բողոքի ակցիա իրականացրել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս