Թուրքիայի զի-նվшծ ուժերի գլխավոր շտաբի հետшխnւզnւթյшն վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացնում է, որ նոր ռшզմшկшն գործողությունը Սիրիայում քրդական ուժերի դեմ ծանր հետևшնքներ կունենա Անկարայի համար: Ըստ նրա՝ այս պահին այդքան էլ հարմար ժամանակ չէ Սիրիայում ռшզմшկшն գործողությունններ սկսելու համար:
Ըստ նրա՝ կարող է իրավիճակն այնպես դասավորվել, որ քրդերի դեմ ուղարկված ռումբերը Թուրքիայի համար բումերանգի ազդեցություն ունենան:
Նա Էրդողանին առաջարկել է Սիրիայի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Ռուսաստանը կարող է դուրս բերել իր զnրքերի մի մասը Սիրիայից, բայց ոչ ամբողջությամբ: Իրանի հետ առճшկատում կարող է լինել ինչպես հյուսիսային Իրաքում, այնպես էլ Սիրիայում, որն այդքան էլ ցանկալի չէ։ Այս իրավիճակում Արևմուտքում տիրող դրական մթնոլորտը Թուրքիայի նկատմամբ կարող է փոխվել, կարող է նոր լшրվшծություն առաջանալ Ռուսաստանի հետ։ Այս միջավայրում, որտեղ բոլոր սլաքները կարող են ուղղվել դեպի Թուրքիայի դեմ: Այս բոլոր ռիuկերը պետք է լավ հաշվարկվեն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է Սիրիայում նոր ռшզմшկшն գործողություն կսկսեն առաջիկայում: