Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ արդեն հայտնի է դարձել Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորակառույց ամառային թագավորական առանձնատան մանրամասները: Նշենք , որ երկար ժամանակ է ինչ խոսվում էր այն մասին , որ Էրդողանի համար կառուցվում է «սուլթանական» ապարանք , որի արժեքը հասնում է հարյուրավոր միլիոնների:
Թուրք ճարտարապետի կողմից Թուրքիայի հարավարևմտյան ծովափնյա Մարմարիս քաղաքում կառուցված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ապարանքը , որի մասին առեղծվածներ և լեգենդներ էին հյուսում , երեք տարի է ինչ կառուցվում էր , և այն վերջապես հասել է իր ավարտին:
2019-ից սկսված Էրդողանի «ամառային պալատ» անունով հայտնի պալատը , տարածվում է մոտ 85.000 քառակուսի մետր , նմանվելով փոքրիկ քաղաքի , որտեղ բացի Էրդողանի «ամառային պալատ»-ից կան նաև սպասարկող շենք շինություններ:
Ըստ նախնական տեղեկությունների , բացի առանձնատնից Էրդողանի համար կգործի , մի քանի լողավազաններ , ափամերձ գոտիներ , նավահանգիստ , սպորտզալ , գոլֆի և թենիսի դաշտեր , կինոթատրոն , բացոթյա և փակ կինոդահլիճներ , ձիավարժարան , սրճարաններ , ժամանցի կենտրոն , մանկական սրահներ , մոտ 10 տարբեր տիպի շատրվաններ , ծաղիկների բացառիկ այգի , ավտոկանգառներ , պահակատններ , խոհանոցներ , արևելյան բաղնիք , գազանանոց և այլն:
Որոշ տեղեկությունների միայն առանձնատունը գնահատվում է մոտ 80 միլ. դոլար: