Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հրաժարվել է մասնակցել ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին`ՌԴ-ի մասնակցության պատճառով: Ռյուտեն հավելել է, որ դեմ չէ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ Պուտինի հանդիպմանը: «Բայց ես ինքս այդ հանդիպմանը չեմ մասնակցի», — հավելել է նա , տեղեկացնում է Արմեն Շահն:
Նշենք , որ Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը: ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի և Բելառուսի հետ հարաբերությունները:
Միության անդամները կքննարկեն նաև Ռուսաստանի հետ ռшզմшվшրшկшն հարաբերությունները: Վերջին տարիներին տեղի է ունենում Ռուսաստանի մերձեցում Թուրքիայի հետ, որը, հակառակ Բրյուսելի դժգnհnւթյшն, նրանից գնել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր: ԵՄ ղեկավարությունն այդքան էլ հավանություն չի տալիս ռшզմшկшն բնույթի քննարկումների համար նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպումներին: