Հայտնի է՝ ովքեր են ընդգրկված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում։ Դաշինքի վարչապետի թեկնածուն «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։
«Պատիվ ունեմ» դաշինք
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան , Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան , Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյան , Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան , ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյան , Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան , Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան , Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան , Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան , Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան
Մայիսի 26-ը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու վերջնաժամկետն է։