Կանցլեր Անգելա Մերկելը լողազգեստով . (լուսանկարներ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա ամուսինը հանգստյան օրերին այցելել են տաք բուժիչ աղբյուրներով հարուստ իտալական «Աֆրոդիտե» առողջարանային կենտրոն :

Եվ ահա, Իսկիա կղզում Մերկելն ու նրա ամուսին Յոաքիմ Զաուերը աննկատ չմնացին պապարացիների կողմից, ովքեր լողազգեստով լուսանկարել են Գերմանիայի կանցլերին:

Նշենք , որ իր առաջին ամուսնու ՝ Ուլրիխ Մերկելի հետ, Գերմանիայի ներկայիս կանցլերը ծանոթացել էր համալսարանի երրորդ կուրսում, մեկ տարի անց նրանք ամուսնացան, իսկ 1981-ին նրանք բաժանվեցին:

Յոաքիմ Զաուերի հետ Մերկելը սկսեց հանդիպել 1984 թ.-ին, երբ Անգելան աշխատում էր ԳԴՌ Գիտությունների Ակադեմիայում: Նրանք ամուսնացան միայն 14 տարի անց, բայց կանցլերն ու նրա ամուսինը երեխաներ չունեցան: Զաուերը միշտ մնում է իր կնոջ ստվերում, նա նույնիսկ ներկա չէր նրա երդմնակալությանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս