Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը Հնդկաստանում արժանացավ «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին . (տեսանյութ)

Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նվաճել է հերթական մրցանակը

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած, կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի Կառավարության «Պրաբհատ» մրցանակը, լավագույն միջազգային ֆիլմի համար:

Նշենք նաև , որ «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի 79-րդ «Ոսկե գլոբուս» ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում: «Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։ Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։

Հիշեցնենք, որ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա — Հայաստան — Բելգիա համատեղ արտադրություն):

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս