«Դիմադրություն» շարժման աջակիցները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն այսօրվա անհնազшնդության ակցիաները սկսեց պետական գերատեսչությունների մի քանի շենքերի մուտքերը շրջափակելով։

Ազգային ընդդիմադիր փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է թույլ չտալ աշխատակիցներին ներս մտնել։ Ասաց՝ հատկապես Արտգործնախարարությունը չի սպասարկում Հայաստանի շահերը։

Շարժման անդամները կոչ արեցին շենքում աշխատող դիվանագետներին ու մյուս քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը:

Նախօրեին Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտից կսկսեն անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան տեղի կունենա հանրահավաք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, որտեղից երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ:

Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկ այլ երթ էլ մեկնարկել էր Ազատության հրպարակից:

Ոստիկանության ծառայողները փորձեցին նրանց արգելել մոտենալ ԱԳ նախարարության շենքին, սակայն ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս