Այսօր բացվել է բրիտանական խորհրդարանի նոր օրենսդրական շրջանը՝ 2022-2023 թթ. Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 59 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել մասնակցել բացմանը առողջական խնդիրների պատճառով։ Խորհրդարանի բացման ելույթի համար դրվել է թագուհի Եղիսաբեթ II-ի թագը՝ 3000 ադամանդներով։
Ավանդական ելույթը, որը խորհրդանշում է Անգլիայում խորհրդարանի բացումը, 96-ամյա Եղիսաբեթ II թագուհու փոխարեն, ով առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա լինել այս տարի, ասել է նրա որդին՝ արքայազն Չարլզը։ Արքայազն Չարլզը խորհրդան է ժամանել մեքենայով։
Թագուհու թագը զարդարված 3000 ադամանդներով և ծիսական այլ կարևոր պարագաները , Բուքինգհեմյան պալատի բարձրաստիճան պաշտոնյաները առանձին մեքենաներով տեղափոխել են խորհրդարան և արարողության ավարտին նորից վերադարձրել են պալատ։
Թագը դրվել է այն վայրում, որտեղ պետք է նստեր Եղիսաբեթ թագուհին։ Արարողությանը ներկա են եղել արքայազն Չարլզի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլան, և նրա որդին՝ արքայազն Ուիլյամը, ովքեր զբաղեցրել են իրենց տեղերը գահի երկու կողմերում, այնուհետև հնչել է ելույթը։
Արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի վերին պալատում՝ Լորդերի պալատում։
«Թագուհին շարունակում է էպիզոդիկ շարժունակության հետ կապված խնդիրներ ունենալ և, խորհրդակցելով իր բժիշկների հետ, դժկամությամբ որոշել է չմասնակցել խորհրդարանի բացմանը», — ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Եղիսաբեթ թագուհին վերջին անգամ չի կարողացել մասնակցել այս արարողությանը 1963 թվականին։