51-ամյա ռուսական էստրադայի ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովային ձերբшկшլել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։Ռուսակն աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին Մոսկվա է մեկնել Տաշքենդից, սակայն սահմանին նրան թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։
«Իշխանությունների ցուցումով նրան արտшքսում են Ուզբեկստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սակայն պատճառները, թե ինչու Նարգիզը պետք է արտաքսվի Ուզբեկստան, չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Նարգիզը 2013 թվականին Ռուսաստանում զբաղեցրել է երկրորդ տեղը «Ձայն» հեռուստատեսային մրցույթում։ Այնուհետև նա համագործակցեց պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հետ, բայց 2019-ի կոնֆլիկտից հետո Ֆադեևը խզեց նրա հետ պայմանագիրը և արգելեց նրան կատարել իր հեղինակային բոլոր երգերը։ Դրանից հետո նա պայմանագիր է կնքել պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի հետ։
Նարգիզը նույնպես ԱՄՆ քաղաքացի է։ Նրան արգելել են մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմում համերգների պատճառով։