Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Կիևի համար Դոնբասում պ шտերшզմը դադարեցնելու միակ միջոցն է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է Lenta-ն։ Զելենսկին Ստոլտենբերգին պատմել է, որ վերջին շաբաթներին Կիևը նկատում է Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման վ տանգավոր միտում:
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ ավելի շատ ուշադրություն դարձնել Սև ծովի անվ տանգությանը և ամրապնդել իրենց ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում: «Նման մշտական ներկայությունը պետք է հզոր կանխարգելիչ միջոց լինի Ռուսաստանի համար, որը շարունակում է զանգվածաբար ռ ազմականացնել տարածաշրջանը և խոչընդոտել առևտրային բեռնափոխադրումներին»,- բացատրել է Զելինսկին:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ երկիրը բարեփոխւմ է բանակը, սակայն «միայն բարեփոխումները չեն կարող կանգնեցնել Ռուսաստանին»: «ՆԱՏՕ-ն Դոնբասում պ шտերազմը դադարեցնելու միակ միջոցն է: Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրն իրական ազդակ կլինի Ռուսաստանի Դաշնության համար»,- հավելել է Զելենսկին: