Էրդողան . «Հաստատում եմ Անկարան չի կարող աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալուն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է, որ ներկայիս պայմաններում Անկարան չի կարող համաձայնություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։

Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ղեկավարն ասել է, որ այսօր Նիդեռլանդների վարչապետի հետ քննարկել է Ստոկհոլմի և Հելսինկիի դիմումի թեման, իսկ շաբաթ օրը բանակցություններ են նախատեսված Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի համար шհшբեկչnւթյшն դեմ պայքարի թեման մշուշոտ հարց չէ։ Նրա խոսքով Եվրամիությունը երկակի չափանիշներ է վարում PKK կազմակերպության և նրա ճյուղերի դեմ պայքարում, որոնք իրական վտ-шնգ են ներկայացնում Թուրքիայի ազգային шնվտшնգnւթյան համար։

Ըստ Էրդողանի шհшբեկիչներին ակտիվորեն աջակցում են Գերմանիայում, Ֆինլանդիայում եւ Շվեդիայում։

«Ահшբեկիչներն ակտիվ են Շվեդիայում և Ֆինլանդիայում նաև Գերմանիայում։ Երբ Թուրքիան պահանջում է նրանց արտшհшնձնումը, մեզ մերժում են։ Երկկողմ բանակցություններում մենք բազմիցս հայտարարել ենք նման մոտեցման անթույլատրելիության մասին։ Թուրքիան երկար տարիներ պայքարում է այս шհшբեկիչների դեմ»,- ասել է Էրդողանը։

Նշենք , որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական шնվտшնգnւթյшն մեջ, և մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։

«Ես ուղիղ կասեմ՝ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտ-шնգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը шգրեuիшյից պաշտպանվելն է», — ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցննք՝ արդեն երկու օր ինչ Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները գտնվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով մայրաքաղաք Վաշինգտոնում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս