Էրդողանը մասնակցել է Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը . (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ժամանել է oկnւպшցվшծ Վարանդա ։Թուրքիայի ղեկավարին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը մասնակցել է Վարանդաի միջազգային օդանավակայանի բացմանը: Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք էր կատարել հենց Վարանդաի միջազգային օդանավակայանում։

Թուրքիայի ղեկավարը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ով այցելել է այդ օդանավակայան։ Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարին ուղեկցել են շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը , մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:

Էրդողանը կմասնակցեի նաև Սմարթ գյուղատնտեսական պարկի հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ։

Բացի այդ մեկնարկ կտրվի Հորադիզ-Վարանդա-Շուշի ճանապարհների շինարարությանը։ Կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների ասպեկտները, կդիտարկվեն համագործակցության խորացմանն ուղղված քայլերը։

Տեղի կունենա նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների վերաբերյալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս