Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ինչ պայմաններում հնարավոր կլինի ավարտել պատ-երազմի «ռազ-մական մասը» մինչև տարեվերջ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը ասել է ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի ձայնագրությունը հրապարակվել է Զելենսկիի տելեգրամյան ալիքում։
Հարցին, թե արդյոք Զելենսկին կարծում է, որ պատ-երազմը կարող է ավարտվել մինչև տարեվերջ, Ուկրաինայի նախագահը պատասխանել է.
«Եթե մեր պետությունը միասնական լինի, ինչպես հիմա է, և եթե հզոր զե-նքերը ժամանակին մեզ տան մեր գործընկերները , և եթե բախտն ու Աստված մեր կողքին լինեն, ապա մենք կկարողանանք շատ բան անել մինչև այս տարվա վերջը: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ավարտել այս պատ-երազմի ռազ-մական մասը, քանի որ եթե մենք ուժեղ լինենք, ինչպես ասացի, ապա կարող ենք գալ մի կետի, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանը կտեսնի Ուկրաինայի շուրջ աշխարհի միավորման շարունակությունը, Ուկրաինայի հզորությունը և Ուկրաինայի հաղթանակը որոշակի տարածքներում կամ գործողություններում։
«Եթե դա տեղի ունենա, դա կլինի շատ ամուր դիրքորոշում, որից հնարավոր կլինի խոսել:»,- ասել է Զելենսկին։