Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Իսրայել: Թել Ավիվում վայրեջք կատարած թուրք նախարարն իր հանդիպումները սկսել է Պաղեստինից: — «Է րմենիհшբեր»
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Չավուշօղլուն հայտել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ իրենք պատրաստվում են բանակցություններ վարել այդ երկու երկրների պատվիրակությունների հետ
Մայիսի 24-ի երեկոյան Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները կմեկնեն Անկարա, որտեղ էլ տեղի կունենա եռակողմ հանդիպումը:
Ըստ Չավուշօղլի՝ հետո նաև հնարավոր է քառակողմ հանդիպում լինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Նման առաջարկով հանդես է եկել հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում Թուրքիան առաջ է քաշելու այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում պատրաստ կլինի աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին: