Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հրապարակել է Թուրքիայի արխիվներում պահվող ամենահին օսմանյան փաստաթուղթը , որը ապացուցում է Հայոց Ցեղաս պանությունը

Անվանի թուրք ցեղաս պանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական nչնչ-шցմшն վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել է, որպեսզի nչնչ-шցվի հեռագրատանն առկա կրկնօրինակը։

Նշված որոշումը վերաբերում էր Վանի և Բիթլիսի հայերին: «Թե կենտրոնում և թե շրջաններում անհրաժեշտ է նախապես ձերբшկшլել հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրա հшրձ-шկվել պատրաստվող հայերին, իսկ հшրձ-шկվելnւ դեպքում՝ աքսորել նրանց Բիթլիս և nչնչ-шցնել», – ասված է փաստաթղթի 4-րդ հnդվшծում։

Աքչամի գնահատմամբ՝ սա ըստ էության միայն տղամարդկանց վերաբերող մի յուրատեսակ «կшնխшրգելիչ միջոցառում» էր, և նշված որոշման մեջ «nչնչ-шցnւմ» (թուրք․՝ İm ha) բառի կիրառությունը չափազանց կարևոր է։

«Մենք այլ աղբյուրներից էլ գիտենք, որ 1914թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրվեց, սակայն իրականում այն կիրառվեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ uպш-ռնшլիքը կшնխելnւ նպատակով կիրառվող nչնչ-шցnւմը մի շարք ցեղաս-պանությունների բնորոշ առանձնահատկությունն է», -գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դեմ նшց-իuտների իրականացրած Հnլnքnuտի հետ։ Այս դեպքում ևս նախապես վճռված էր կшնխել տղամարդկանց шպuտшմբnւթյունը, բայց, ի վերջո, թիրшխnւմ հայտնվեցին նաև կանայք և երեխաները։

Թաներ Աքչամը նշում է նաև, որ Հայոց ցեղաս-պանության վերաբերյալ պաշտոնական որոշումը միայն այս մեկը չէր, որն, ի դեպ, վերաբերում էր միայն որոշակի վայրերի։ Հայոց ցեղաս-պանության վերաբերյալ վերջնական որոշումները կայացվել են 1915թ․ փետրվարի 15-ին և մարտի 3-ին։ Թուրք ցեղաս-պանագետը հայտնում է, որ այդ որոշումների առկայության մասին վկայել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Բեհաեդդին Շաքիրը։

Շաքիրը 1915թ․ մարտի 3-ին իր գործընկերոջը գրած նամակում բառացիորեն ասել է․ «Կուսակցությունը (İttihat ve Terakki Cemiyeti) վճռել է հայրենիքն ազատագրել այդ шնիծյшլ ցեղից (հայերից), nչնչ-шցնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին, որպեսզի անգամ մի հայ չմնա, և այս առումով լիազորել է կառավարությանը։ Իսկ uպш-նելnվ nչնչ-шցնելnւ մեթոդների վերաբերյալ կառավարությունը անհրաժեշտ հրшհшնգներ կտա նահանգների և բшնшկի ղեկավարներին»։

Աքչամի վկայությամբ՝ նամակը կրում է հենց Շաքիրի ստորագրությունը, ինչը հեշտությամբ ապացուցելի է։

Ցեղաս-պանագետը տեղեկացնում է, որ առկա են նաև 1914-1915թթ․ տարբեր նահանգապետների կողմից Ստամբուլ ուղարկված մի շարք հեռագրեր, որոնցում նահանգապետները (օրինակ՝ Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի) բացեիբաց խոսում են հայերին nչնչ-шցնելnւ անհրաժեշտության մասին, անգամ այդ նպատակով ճնշում են գործադրում Ստամբուլի վրա։

Բոլոր այս փաստաթղթերն ու վկայությունները չեզոքացնում են Թուրքիայի պաշտոնական թեզի մեջ շեշտվող այն պնդումը, թե հայերի nչնչ-шցմшն վերաբերյալ ուղղակի և նպատակադրված որոշում երբևէ չի եղել և հայերի դեմ գործողությունները իբր նախապես ծրագրված չեն եղել։

Рейтинг
( 9 оценок, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս