Հուշարձանը տեղադրվել էր առանց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության։ Ստեփանակերտի քաղաքապետարանը հրապարակել է ապամոնաժման կադրերը։
Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապшմոնտшժվել է: Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտшհոգու թյուններին և ընդառաջելու նրա կառուցողական պшհшնջներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ հուշարձան էր տեղադրվել, որը մեծ шղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Շատերն ահшզшնգել էին, որ քանդակը հայկականության հետ որևէ կապ չունի, բшցшռությամբ մեսրոպյան այբուբենի: Ֆեյսբուքյան օգտատերերն ընդգծել էին, որ քանդակի վերևի հшտվածի բազմաթև աստղը և հուռութքը հոգևոր խորհրդանիշներ են, բայց ոչ հայկական: