Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` երկրի տնտեսությունը կարողանում է հաջողությամբ հաղթահարել այն բարդությունները, որ ծագել են Արևմուտքի կողմից սահմանված պատժшմիջոցների հետևшնքով։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում։
«Ռուսաստանի տնտեսությունը պատժшմիջոցների հարվածին դիմանում է և դիմանում է շատ արժանապատվորեն։ Դա են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», — բանակցությունների սկզբին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Խոսելով այն մասին, որ ռուսական ռուբլին, չնայած առկա բարդություններին, ոչ միայն չի արժեզրկվել, այլև զգալիորեն ամրապնդել է դիրքերը, Վլադիմիր Պուտինը նշել է. «Մի շարք ապրանքատեսակների առևտրի ընթացքում մենք անցնում ենք ռուբլու, և դա ևս նպաստում է ազգային տարադրամի ամրապնդմանը»։