Վերաբացվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը . (տեսանյութ)

Երկարատև դադարից հետո այսօր կրկին շահագործման հանձնվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը, որը նախկինում կրում էր «Հոբելյանական» անվանումը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, հանդիսավորությամբ վերաբացվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը

Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: 2021թ. շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն ՀՀ դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն ՀՀ դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:

1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985թ. այստեղ անցկացվել է Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս