Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին Հայաստան կժամանի։

Վրաստանի վարչապետի այցի մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի «Որոշումներ» բաժնից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի և Զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում, իսկ ՀՀ ոստիկանապետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։

ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել պատվիրակության ղեկավարի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում։
Որոշումից կարելի է ենթադրել, որ Վրաստանի վարչապետն այցելելու է Բյուրականի աստղադիտարան, քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարված է ապահովել Բյուրականի աստղադիտարանի տարածքի մասնակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս