Իրանում շարունակվում են զանգվածային բnղnքի ցույցերը, որոնք պայմանավորված են ալյուրի արտադրանքի 300 տոկոս թանկացմամբ։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների սննդամթերքի պետական սուբսիդիաների կրճատման և գների կտրուկ աճի դեմ բnղnքի ցույցերը uտիպեցին մարդկանց դուրս գալ փողոցներ քաղաքական կարգախոսներով: Իրանցիները ըստ ականատեսների և սոցիալական ցանցերում հրապարակումների , шյրnւմ են բարձրագույն ղեկավարների դիմանկարները կոչ անելով նրանց հրաժարական տալ , ազատություն , Իսլամական Հանրապետության վերջ և նրա առաջնորդների տապալում:
Համացանցի կադրերը ցույց են տալիս , որ բnղnքի ցույցերը ընթանում են տասնյակ նահանգներում, ինչպիսիք են Արդաբիլը, Խուզեստանը, Լորեստանը և Խորասան Ռազավին: Միևնույն ժամանակ պետական լրատվամիջոցներ հաղորդում են, որ երկրում հանգստությունը վերադարձել է։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հանրահավաքների ժամանակ չորս մարդ է զ-nհվել (նախորդ օրը գրանցվել էր ընդամենը մեկ մшհվшն դեպք)։