Բայդենը արաբական պետությունների ղեկավարներին․ «ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից որևէ տեղ հեռանալ չի պատրաստվում»

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահի և արաբական մի շարք պետությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված համաժողովը։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենից և Պարսից ծոցի միապետներից բացի գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ղեկավարները։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին մենակ չի թողնի. — «Մենք չենք հեռանա տարածաշրջանից թողնելով , որ առաջացած վակումը լրացվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից»։

Դիմելով իր արաբ դաշնակիցներին՝ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը երբեք չտիրանա միջուկային զ-ենքի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս