Շինծու դատավարությունների համար Բաքուն պատասխանատվություն է կրելու

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը գերիների իրավունքների պա շտպանության համար և որ քայլերը կարող են ավելի արդյունավետ դարձնել նրանց վերադարձին միտված աշխատանքը․ թեման այսօր քննարկել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրանք համոզված են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է, կարծում են՝ պետք է ավելացնել ջանքերը միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանի վրա ճն շումն ուժեղացնելու ուղղությամբ, համոզված են՝ շինծու դա տավարությունների համար Բաքուն պատասխանատվություն կրելու է։

«Լավագույն պա շտպանությունը հարձակումն է» տրամաբանությամբ ագրեսոր երկիրը միջազգային հարթակներում ակտիվորեն տարածում է այն թեզը, թե հայկական կողմն ահաբ եկիչ է՝ գլխիվայր շուռ տալով իրականությունը։ Խծաբերդի դեպքը ներկայացվում է խա յտառակ խեղաթ յուրումներով ու պն դումներով, թե հայ գերիները ահաբե կիչներ են։ Սա ասում է այն երկիրը, որը սկսել է պատերազմը, կիրառել ար գելված զինատեսակներ, խոշ տանգումների ենթարկել հայ գերիներին, ինքը ներգրավել ահաբե կիչներ Սիրիայից, ինչը հաստատել է նաև միջազգային հանրությունը։

Օրերս 15 հայ ռա զմագերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այս պահին հաստատված է 45 հոգու մասին տեղեկությունը, բայց գերիների իրական թիվն ավելի մեծ է․ կան տեսագրություններ և վերադարձածների կողմից հաստատումներ, որ ա հետ կորած համարվողներից ոմանք Բաքվում են։

«Մեր տեղեկություններով էլ, նաև եկածները պատմում են, որ այդ մարդկանց տեսել են Բաքվում՝ գերության մեջ։ Այդ գործերում մենք պետք է շարունակենք հետեւողական լինել, քանի որ իրենք հաստատ կփորձեն թաքցնել գերիների իրական թիվը՝ գուցե փորձելով շատ դեպքերում թաքցնել նաև իրենց պատերազմական հա նցագործությունները, քանի որ, ցա վոք, գուցե նրանք արդեն սպա նված լինեն»։

Գերիների իրական թիվն իմանալու համար պետք է միջազգային ճնշ ումն ուժեղացնելու այլ միջոցներ գտնել՝ հուշում է Եղիշե Կիրակոսյանը։ ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես համոզված է, որ հայ գերիների թիվն իրականում ավելի մեծ է։ Եթե այդ թիվը հստակեցվեր ժամանակին, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը կկրեր Բաքուն՝ ասում է օմբուդսմենը։

«Այո, ես միջազգային կառույցներին ներկայացրել եմ ապացույցներ, որ գերիները շատ ավելի շատ են Բաքում , քան ներկայացվում է, և ցավոք կան սպա նվածներ։ Մնում են այն կարծիքին, որ պետությունը պետք է թիվ հրապարակեր, որպեսզի այդ անձանց վերաբերյալ պատասխանատվությունը մնար Ադրբեջանի վրա»։

Բաքուն գերիների իրական թիվը կոծկում է, խա յտառակ դատավարություններ իրականացնում ու քաղաքական օգուտներ ստանում ՝ կարծում է ՄԻԵԴ-ում ռա զմագերիների իրավունքների պա շտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Բաքվում կարծում են, որ հայկական կողմը չի կարողանա հիմնավորել խո շտանգումների ենթարկվածների, սպա նվածների թիվը, սակայն կան ապացույցներ՝ ասում է փաստաբանը ու վստահեցնում, որ Ադրբեջանը կրելու է իր պատասխանատվությունը։

«Դատավարությունները բեմականացված են, և դրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է։ Բաքուն փորձում է հիմնավորել այն թեզը, որ եթե ռա զմագերին տարիքով մեծ է, ուրեմն ենթադրաբար կարող է արցախյան առաջին պատերազմին մասնակցած լինել և նրանց որպես ահաբ եկիչներ է ներկայացնում միջազգային հանրությանը ու կյանքի սպա ռնալիքների տակ՝ ցուցմունքներ վերցվում»։

Հայաստանը երկու միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի և ընդդեմ Թուրքիայի, ինչը Սիրանուշ Սահակյանը խի զախ գործելաոճ է որակում, քանի որ ՀՀ-ն երբեք միջպետական գան գատ չի ներկայացրել։

Մարդու իրավունքների պա շտպան Արման Թաթոյանն էլ պնդում է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից պատերազմական հա նցագոր ծությունների ու ռազմագերիների հարցով իրականությունը պետք է ներկայացնի միջազգային տարբեր հարթակներում՝ օրինակ ՄԱԿ-ում, քանի որ Ադրբեջանն ակտիվ աշխատում է այդ կառույցում։

«Հարցն այլ հարթակներում ու կառույցներում նաեւ պետք է բարձրացնենք։ Չպետք է բավարարվենք միայն ՄԻԵԴ-ով»։

Վերջում խորհուրդ ՄԻՊ-ից՝ հարցազրույցները գերիների հետ այս փուլում չեն խրախուսվում։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս