Էլբրուսի գագաթին արգելափակված զբոսաշրջիկներին փրկվել են, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է ավելի քան 5000 մետր բարձրությունից տարհանել չորս զբոսաշրջիկի։ Փրկարարական աշխատանքներն իրականացվել են ուժեղ քամու պայմաններում՝ բուքով և 30 աստիճան սառնամանիքով, արդյունքում տուժածներ չկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25 փրկարար դադարեցրել է կապը։