ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 29-ին հաղորդել Է, որ հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը։
«ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ զանգահարել եմ Դմիտրի Կուլեբային: Եվրամիությունը շարունակում Է նպաստել ռազմական օգնության մատակարարմանը»,-Բորելը գրել Է Twitter-ում:
«Մենք համաձայնվել ենք, որ անհրաժեշտ Է առաջ շարժվել պատժամիջոցների հարցում»,-նշել Է նա: Բորելը հավելել Է, որ ԵՄ-ի անդամ երկրներն առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն, թե «ինչպես աջակցել Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: